USD381.19EUR443.21RUB4.8908
Search
Close this search box.

Շնչառական վարակների ակտիվ աճ․ դեպքերի 80%-ը 0-18 տարեկանների շրջանում

47-րդ շաբաթվա ընթացքում Հայաստանում շարունակվում է սուր շնչառական վարակների (ՍՇՎ) աճը։ Ինչպես տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, հիվանդացության ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 1.2 անգամ։

Ընդհանուր գրանցված դեպքերի 80%-ը կազմում են 0-18 տարեկանները, ինչը վկայում է մանկական և պատանեկան խմբերի բարձր հիվանդացության մասին։

Այս փուլում Հայաստանում շրջանառվում են՝

  • գրիպ A (H3N2) ենթատեսակի վիրուսները,
  • ինչպես նաև ռինովիրուս, բոկավիրուս, ադենովիրուս և պարագրիպի հարուցիչներ։

«Համաճարակային ֆիլտր» դպրոցներում և մանկապարտեզներում

ՍՇՎ սեզոնի ընթացքում նախադպրոցական և հանրակրթական հաստատություններում գործում է «համաճարակային ֆիլտր» մեխանիզմը։ Եթե բացակայությունների ցուցիչը գերազանցում է սահմանված շեմը, տվյալ ուսումնական հաստատությունը ժամանակավորապես անցնում է տնային ուսուցման։

Նոյեմբերի 28-ի դրությամբ՝ ընդհանուր 55 635 բացակայություններից 8 064-ը պայմանավորված են սուր շնչառական վարակներով (14.4%)։ Դրանցից 104 դեպք հայտնաբերվել է հենց «համաճարակային ֆիլտրի» միջոցով և ուսանողները/սաները ուղարկվել են տուն։

ՀՎԿԱԿ-ի հորդորները

Վարակներից, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում՝

  • պատվաստվել սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով պոլիկլինիկա կամ ամբուլատոր կենտրոն,
  • խուսափել հիվանդների հետ շփումից,
  • ախտանշանների առկայության դեպքում մնալ տանը,
  • երեխաներին չուղարկել դպրոց կամ մանկապարտեզ հիվանդության նշանների դեպքում,
  • հրավիրել տեղամասային բժշկին և չզբաղվել ինքնաբուժմամբ,
  • չօգտագործել հակաբիոտիկներ՝ առանց համապատասխան ցուցման,
  • հագնվել եղանակին համապատասխան,
  • պահպանել հազի ու փռշտալու վարվելակարգը,
  • օգտագործել բավարար հեղուկներ և հաճախակի օդափոխել փակ տարածքները,
  • պահպանել անձնական հիգիենան։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ