USD390.14EUR409.14RUB3.75

Շոկոլադը առաջիկայում չի կորցնի իր գինը

Կակաոյի պտուղների գները գերազանցում են բոլոր ռեկորդները:

Պատճառներից է Արևմտյան Աֆրիկայում բերքի ներկայիս աղետալի ձախողումը՝ կլիմայի տաքացում, սաստիկ ջրհեղեղներ, երաշտ և կակաոյի ծառերի վրա ազդող սնկերի համաճարակ։ Կակաոյի պտղի մեկ տոննայի գինը, որը սովորաբար 2500 դոլար է, այժմ հասել է 10․000 դոլարի։ Բացի կակաոյից, տեղական արտահանվող հիմնական ապրանքները ոսկին ու ադամանդն են, որոնք դեռ ամենաշատ գումարն են բերում։ Տեղական կազմակերպված հանցավոր խմբերը պարզապես գյուղերից դուրս են մղում ֆերմերներին, կտրում են ծառերը և սկսում փորել ոսկի: Կակաոյի արտադրությունը սովորական արդյունաբերություն նման չէ։ Ծառերն աճեցնում և մշակում են՝ ինչպես 17-րդ դարում գյուղացիները՝ ձեռքով։ Գների բարձրացումից սկզբունքորեն ոչ մի ցենտ նրանք չեն ստանում, այդ իսկ պատճառով ներդրումների համար հնարավորություն չկա։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ