USD399.59EUR420.17RUB3.75

Շրջանառության մեջ է դրվել Գոհար Գասպարյանին նվիրված հուշադրամը

 2024 թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը:

Հուշադրամի դիմերեսին պատկերված է Գոհար Գասպարյանի բեմական կերպարը՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆոնին, իսկ դարձերեսին՝ երգչուհու դիմապատկերը՝ վարդերի և սոխակի պատկերներով։

Էսքիզների հեղինակ՝ Վարդան Վարդանյան:
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը՝ 1000 դրամ
Մետաղը/հարգը՝ արծաթ 9250
Քաշը՝ 33,6 գ
Տրամագիծը՝ 40,0 մմ
Որակը՝ պրուֆ
Դրամաշուրթը՝ ատամնավոր
Թողարկման քանակը՝ 300 հատ
Թողարկման տարեթիվը՝ 2024

Կիսվել :

Նմանատիպ նորություններ