Այսօր շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակը» թեմային:
✉️320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն գրող, թարգմանիչ, հասարակական գործիչ, հրապարակախոս Ավետիք Իսահակյանը (1875-1957թթ.):
Նամականիշի վրա առկա են նաև «ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ», «150 ԱՄՅԱԿ» և «ՀԱՅ ԳՐՈՂ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Նամականիշի մարումն իրականացրին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի խորհրդի անդամ Վիկտորիա Պողոսյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, Ավետիք Իսահակյանի թոռը՝ գրող, գրականագետ Ավետիք Իսահակյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
🔸Թողարկման օրը` 11 նոյեմբերի 2025թ.
🔸Դիզայնը՝ Վահագն Մկրտչյանի