«Շտապբուժօգնության բոլոր զանգերը սպասարկվել են»,- հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«1.5-2 տարի առաջ եղել են զանգեր, որ չեն սպասարկվել։ Մարդը զանգում էր շտապբուժօգնություն և չէր ընկնում, տեղ չէր հասնում զանգը։ Դա չգիտեմ որ ժանրից է, բայց, այնուամենայնիվ, երևի թե պետք է նույնիսկ նման պարզ բաները ինքներս մեզ հիշեցնենք»։
Քաղաքապետը շեշտել է, որ շտապ օգնությունը արդեն կարողանում է ֆինանսական միջոցներ գեներացնել ու իր համար մեքենաներ ձեռք բերել։ Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում զեկուցվել է որ հունիսի վերջին այն 7 նոր մեքենա կունենա: 6 գծային և 1 ռեանոմոբիլի ձեռք բերման մրցույթը կայացել է, արդեն կա հաղթող կազմակերպություն։