USD383.77EUR435.58RUB4.7983

Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավորները նոր հարթակ կգործարկենի աջակցություն արցախահայերի վերադարձի իրավունքի. ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

«Մայիսի 26-ին Բեռնում իր աշխատանքները կսկսի 19 պատգամավորներից կազմված միջկուսակցական հանձնախումբը՝ օժանդակելու արցախահայության վերադարձի իրավունքի իրացման համար միջազգային անհրաժեշտ մեխանիզմներ կենսագործելու մասին՝ Շվեյցարիայի խորհրդարանի Վերին պալատի մարտի 18-ի որոշմանը»,– ասված է հաղորդագրությունում:


Նախաձեռնության նպատակն է աջակցել Շվեյցարիայի հանձնառությանը՝ «հնարավորություն տալու Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների միջև բաց երկխոսության՝ միջազգային
վերահսկողության ներքո կամ միջազգային նշանակալի դերակատարների ներկայությամբ՝ բանակցելու պատմականորեն բնակված հայ բնակչության անվտանգ և հավաքական վերադարձի շուրջ»:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ