USD383.96EUR446.01RUB4.9012

Սիսիանի մերձակայքում տեղադրվել է ռուսական արտադրության ժամանակակից ռադիոնավիգացիոն համակարգ՝ VOR/DME 2700. Ростех պետական կորպորացիա

Սարքավորումն անցել է բոլոր փորձարկումներն ու նախատեսված է բարելավել օդային երթևեկության անվտանգությունն ու ճշգրտությունը՝ հատկապես լեռնային և բարդ եղանակային պայմաններում։

VOR/DME 2700 համակարգը նախատեսված է օդանավերի դիրքը որոշելու համար։ Այն աշխատում է ուլտրալարման հաճախականությունների տիրույթում և կարող է միաժամանակ սպասարկել մինչև 200 օդանավ։ Համակարգը համապատասխանում է Միջազգային քաղավիացիայի կազմակերպության (ICAO) պահանջներին և խորհուրդ է տրվում օգտագործել ինչպես ավիաուղիներում նավարկության, այնպես էլ վայրէջքի ժամանակ որպես լրացուցիչ օգնություն։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ