USD383.12EUR452.35RUB4.6276

Սիսիանում կկառուցվի ագրոդրոնների ուսուցման նորարարական կենտրոն

«Իմ քայլը» և «Իզմիրլյան» հիմնադրամների համագործությամբ Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի Սիսիանի մասնաճյուղում կստեղծվի միջազգային չափորոշիչներին համապատասխան ագրոդրոնների ուսուցման կենտրոն։ Նպատակն է զարգացնել խելացի գյուղատնտեսությունը՝ ընդգրկելով ոլորտի բոլոր ուղղությունները։

Կենտրոնում կանցկացվեն կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ ինչպես բուհերի ուսանողների, այնպես էլ ֆերմերների և ագրոդրոններով հետաքրքրվող մասնագետների համար։ Դասընթացները կձևավորվեն՝ տեղայնացնելով միջազգային առաջատար փորձը։

«Սա ավանդական գյուղատնտեսությունից դեպի նորարարական անցման կարևոր քայլ է», – նշում են հիմնադրամից։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ