«Ռենշին» ընկերությունը Երևանի Բաղրամյան ֊ Օրբելի փողոցների խաչման հատվածում ՝ ընդհանուր 35,000 քմ տարածքի վրա, կստեղծի «քաղաք՝ քաղաքում» կոնցեպտով առաջին mixed-use բնակելի համալիրը՝ ավելի, քան 1 հա կանաչ պուրակներով և տարածքներով, բիզնեսի, ժամանցի, հանգստի ենթակառուցվածքներով՝ այդ թվում կինոթատրոնով, համալիրում լինելու են հասարակական, զբոսաշրջային նշանակության տարածքներ, ուսումնական կենտրոններ՝ այդ թվում միջազգային դպրոց, մանկական զարգացման կենտրոն, սպորտային տարածքներ, առաջնային առողջապահության կլինիկա, բազմաթիվ ռեստորաններ և սրճարաններ, խանութներ։ Կառուցապատման ընդհանուր մակերեսը 250,000 քմ է։ Ըստ հաստատված նախագծի՝ կառուցվելու է 35 հարկանի 5 բարձրահարկ շենք։