Կորպորատիվ հաղորդագրությունների Slack հավելվածը գաղտնի հավաքել է անձնական հաղորդագրություններ, ֆայլեր և հաճախորդների տվյալները՝ իր AI գործիքները մարզելու համար: Օգտատերերն ավտոմատ կերպով բաժանորդագրվել են նման տվյալների հավաքագրմանը, առանց դրա մասին իմանալու: Ամեն ինչ սկսվեց Hacker News-ում քննարկումից, երբ օգտատերերից մեկը հարցրեց, թե ինչպես է Slack-ը մարզում իր AI ծառայությունները: Գրառումը պարունակում էր հղում դեպի մեսենջերի գաղտնիության քաղաքականությանը: Փաստաթղթում նշվում է, որ ընկերության համակարգերը «վերլուծում են օգտատերերի հաղորդագրություններն ու ֆայլերը՝ արհեստական ինտելեկտի մոդելներ և մեքենայական ուսուցում ստեղծելու համար»: Ավելի ուշ մեսենջերի ներկայացուցիչները հաստատել են այս տեղեկությունը։ Տվյալներն իրականում օգտագործվում են հավելվածում AI-ի որոշ գործիքների բարելավման համար, ինչպիսիք են էմոջիները և ալիքների որոնումը և առաջարկությունները: Շատերը ցնցված էին, որ ընկերությունը գաղտնի ստացել է իրենց անձնական նամակագրությունն ու փաստաթղթերը։ Օգտատերերը կարծում են, որ Slack-ը պետք է հստակ ասեր դա և հնարավորություն ընձեռեր հրաժարվել դրանից: