Ադրբեջանի պետական նավթագազային SOCAR ընկերությունը ստորագրել է բաժնետոմսերի գնման պայմանագիր Italiana Petroli ընկերության հետ։ Գործարքի արդյունքում SOCAR-ը վերահսկողություն կստանա Իտալիայի խոշորագույն վառելիքաբաշխիչ ցանցերից մեկի նկատմամբ։
📌 Italiana Petroli-ն ամբողջ Իտալիայում շահագործում է ավելի քան 4500 բենզալցակայան, ինչը SOCAR-ին հնարավորություն կտա զգալիորեն ամրապնդել իր դիրքերը եվրոպական շուկայում։
Reuters-ի տվյալներով՝ ընկերության հիմնադիր Բրակետի-Պերետի ընտանիքը նախապես հայտարարել էր վաճառքի մտադրության մասին, ինչի արդյունքում բացվեց ճանապարհը ադրբեջանական կողմի համար։
Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը գործարքը գնահատել է որպես կարևոր ռազմավարական քայլ․
«Այս նշանակալից համաձայնագիրը կարևոր դեր կխաղա համաշխարհային էներգետիկ անվտանգության մեջ Ադրբեջանի ներդրման ամրապնդման, եվրոպական շուկա ուղիղ մուտք ապահովելու, արժեշղթան ընդլայնելու և լոգիստիկ առավելությունները մեծացնելու գործում»։
👉 SOCAR-ի այս քայլը կարող է էապես մեծացնել Ադրբեջանի ազդեցությունը եվրոպական էներգետիկ շուկայում՝ հատկապես հաշվի առնելով ԵՄ-ի էներգետիկ դիվերսիֆիկացման քաղաքականությունը։