USD389.45EUR409.74RUB3.86

«ՍոֆթԿոնստրակտ» ընկերություն է այցելել Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի պատվիրակությունը

Ապրիլի 10-ին «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերությունը հյուրընկալել է Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էր տարբեր ոլորտներ ներկայացնող շուրջ 30 ընկերության 60 ներկայացուցիչ։

Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի պատվիրակությանը դիմավորել են «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ ռազմավարական գծով տնօրեն Գագիկ Արզումանյանը և «Ֆասթ Բանկ» ՓԲԸ գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանը։ 

Պատվիրակությունը շրջայց է կատարել «ՍոֆթԿոնստրակտ» ընկերության գլխամասային մասնաշենքում, եղել «Fast Bank»-ի, «Fast Media»-ի, «Ucraft»-ի, «AI Hoory»-ի, «CreedRoomz»-ի գրասենյակներում, ծանոթացել դրանց գործունեությանը։

Հաջորդիվ «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ ռազմավարական գծով տնօրեն Գագիկ Արզումանյանը և Fastex-ի ղեկավար Վախթանգ Աբրահամյանը «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ գլխավոր դահլիճում պատվիրակության անդամներին ներկայացրել են առաջատար տեխնոլոգիաների արտադրությամբ և տարածմամբ զբաղվող «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ի և դրա հետ փոխկապակցված ընկերությունների գործունեությունը Հայաստանում և արտերկրում, ընթացիկ ձեռքբերումներն ու զարգացման ծրագրերը։  Նշվել է, որ Բադալյան եղբայրների կողմից հիմնադրված ու ՀՀ-ում գործող բոլոր կազմակերպություններում ներկայում աշխատում է ավելի քան 7000 անձ, իսկ 5 մայրցամաքի 16 երկրում գործող մասնաճյուղերում՝ ավելի քան 2100 անձ։ Անդրադարձ է եղել, մասնավորապես, տեխնոլոգիական, ֆինանսական, Web3, արհեստական բանականության, կրիպտոարժույթների, ինչպես նաև գյուղատնտեսության և անշարժ գույքի ոլորտներում իրականացվող  նախագծերին ու պրոդուկտներին։ Մանրամասներ են ներկայացվել Fastex էկոհամակարգի և այդ շրջանակում տարվող թվային փոխակերպման գործընթացի վերաբերյալ։ 

Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր։

Հանդիպումն անցել է ջերմ և կառուցողական մթնոլորտում։  Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի պատվիրակության անդամներին տրամադրվել են «ArLeAm» ապրանքանիշի արտադրանքը պարունակող խորհրդանշական նվեր-փաթեթներ։ 

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ