S&P Global Ratings-ը Հայաստանի վարկային վարկանիշը թողել է անփոփոխ՝ «BB-/B»՝ «կայուն» կանխատեսմամբ:
«Մենք կանխատեսում ենք, որ Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը 2024 թվականին կդանդաղի մինչև 6,2%, 2022-23 թվականների միջին տարեկան 11%-ի համեմատ՝ ռուսական միգրանտների և կապիտալի ներհոսքի դանդաղման պայմաններում»,- ասվում է գործակալության հայտարարության մեջ: