Falcon 9 հրթիռը, որը տեղափոխում էր 20 նոր Starlink արբանյակ՝ ներառյալ այն 13-ը, որոնք կարող են անմիջական կապ ապահովել սմարթֆոնների հետ, կիրակի օրը՝ տեղական ժամանակով ժամը 21:25-ին (Երևանի ժամանակով նոյեմբերի 24-ի առավոտյան 9:25-ին), արձակվեց Կալիֆորնիայի Վանդենբերգի տիեզերական ուժերի բազայից։
Falcon 9-ի առաջին աստիճանը պլանավորվածի համաձայն վերադարձավ Երկիր՝ արձակումից մոտ ութ րոպե անց, վայրէջք կատարելով SpaceX-ի «Of Course I Still Love You» անվանումը կրող ջրային հարթակի վրա Խաղաղ օվկիանոսում։ SpaceX-ի առաքելության փոխանցմամբ սա միևնույն հրթիռի 15-րդ արձակումն ու վերադարձն էր։ Դրանցից 12-ը իրականացվել են Starlink ծրագրի շրջանակներում։