USD391.16EUR422.18RUB4.6495

«Sputnik»-ը և «Ամերիկայի ձայնը» Ադրբեջանում ևս փակվել են. Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադե

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն հայտարարել է, որ BBC-ի, «Sputnik»-ի և «Ամերիկայի ձայնի» հավատարմագրումը չեղյալ է հայտարարվել։ «Sputnik Ադրբեջանը» գործել է ռուսական «Россия сегодня» պետական գործակալության կազմում։ Ռուսական ընկերությունը Ադրբեջանում կարող է հավատարմագրում ստանալ միայն մեկ թղթակցի համար։ Այս որոշումն ընդունվել է Ադրբեջանի և Ռուսաստանի պետական լրատվական գործակալությունների փոխադարձ ներկայացուցչություններում անհամապատասխանությունը վերացնելու նպատակով:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ