USD389.45EUR409.74RUB3.86

Սթենֆորդի գիտնականներն ու Ազգային արագացուցիչ լաբորատորիայի ինժեներները ստեղծել են աշխարհի ամենամեծ թվային տեսախցիկը

Սարքը շուտով կուղարկվի Վերա Ռուբին աստղադիտարան և կտեղադրվի «Տիեզերքի և ժամանակի ժառանգության ուսումնասիրություն» (LSST) աստղադիտակում: LSST տեսախցիկի թույլատրելիությունը 3200 մեգապիքսել է (3,2 գիգապիկսել), իսկ քաշը՝ 3000 կիլոգրամ (3 տոննա)։ Աստղադիտարանի նախագիծը սկսվել է դեռ 2014 թվականի օգոստոսին,իսկ շինարարությունը 2015 թվականին Չիլիում Սերրո Պաչոն լեռան վրա: Աստղադիտարանը կսկսի գործել 2025 թվականի հունվարին։ LSST-ի տեսախցիկը կուսումնասիրի հարավային երկինքը: Տեսախցիկի ստեղծած պատկերներն այնքան հսկայական են, որ դրանք 1:1 հարաբերակցությամբ ցուցադրելու համար կպահանջվի 378 4K հեռուստացույց: Տեսախցիկը ունի երկու ոսպնյակ: Առաջինի տրամագիծը 1,5 մետր է։ Երկրորդը 90 սանտիմետր է։ Առաջին լուսանկարը արվել է 2020 թվականին։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ