ՀՀ նախարարների կաբինետը հունվարի 22-ի նիստում հաստատել է որոշում, որով նախատեսվում է հայոց այբուբենի հուշարձանի տեղադրում Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում, Եվրոպական խորհրդարանի շենքին հարակից տարածքում։
Որոշումն ընդունվել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ ձեռք բերված համաձայնության հիման վրա։
Հուշարձանի տեղադրումը կունենա խորհրդանշական և քաղաքական նշանակություն․ այն կկանգնեցվի՝
▫️ ի նշան Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչման,
▫️ ի աջակցություն Հայաստան–ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված նախաձեռնությունների։
📌 Քանդակը ձեռք կբերվի մեկ մատակարարից՝ «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով։
Նախաձեռնությունը դիտարկվում է որպես մշակութային դիվանագիտության կարևոր քայլ, որը միաժամանակ ներկայացնում է հայ ժողովրդի ինքնությունը, լեզվական ժառանգությունն ու եվրոպական արժեքների հետ կապը։