Հայ-ամերիկյան SuperAnnotate ստարտափը փակել է 13 միլիոն դոլարի B շարքի ֆինանսավորման փուլը։ Գլխավոր ներդրողը Dell Technologies Capital-ն է, իսկ մյուս ներդրողների թվում են NVIDIA-ն, Databricks Ventures-ը, Լիոնել Մեսսիի Play Time Ventures-ը, Glynn Capital-ը և ընկերության նախկին ներդրողները։
Այս փուլով ընկերության B շարքի ընդհանուր ներդրումները հասել են 50 միլիոն դոլարի։
SuperAnnotate-ը հիմնադրվել է 2019 թվականին Տիգրան և Վահան Պետրոսյան եղբայրների կողմից։ Ընկերությունը սկսել է որպես տվյալների պիտակավորման հարթակ, սակայն 2023-ին գեներատիվ AI տեխնոլոգիաների զարգացման ֆոնին վերածվել է առաջատար ծրագրային լուծումներ առաջարկող ընկերության՝ նախատեսված մուլտիմոդալ AI մոդելների տվյալների հավաքագրման և կառավարման համար։ Այն ճանաչվել է G2 վերլուծական հարթակի կողմից որպես ոլորտի լավագույն հարթակ և ներառվել է Forbes-ի՝ ԱՄՆ լավագույն ստարտափ գործատուների ցանկում։