USD384.47EUR450.83RUB4.8983

Synopsys-ը, JLL-ը և Gravity-ն սկսում են մեծ ներդրումային նախագիծ Հայաստանում՝ 400 նոր աշխատատեղով

Ամերիկյան Synopsys տեխնոլոգիական ընկերությունը, բրիտանական անշարժ գույքի և ներդրումների կառավարման Jones Lang LaSalle (JLL) ընկերությունն ու հայկական Gravity շինարարական ընկերությունը համատեղ հայտարարում են Հայաստանի համար բացառիկ կարևորություն ունեցող նոր նախագծի մեկնարկի մասին։

Նախաձեռնության արդյունքում նախատեսվում է ստեղծել շուրջ 400 նոր աշխատատեղ։ Թեև նախագծի մանրամասները դեռևս չեն հրապարակվել, հայտարարված է, որ այն լինելու է երկարաժամկետ ու ռազմավարական՝ խթանելով տնտեսության զարգացումը, բարձր տեխնոլոգիաների ոլորտը և աշխատանքային շուկան։

Սա Synopsys-ի հերթական խոշոր նախաձեռնությունն է Հայաստանում, և միաժամանակ կարևոր գործընկերություն՝ միջազգային և տեղական խոշոր ընկերությունների միջև։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ