USD382.48EUR445.78RUB4.8299

«Սյունիք» օդանավակայանը չի դադարեցրել աշխատանքը․ պաշտոնական պարզաբանում

«Սյունիք» օդանավակայանը հայտարարությամբ է հանդես եկել՝ արձագանքելով լրատվամիջոցներում տարածված հրապարակումներին այն մասին, թե օդանավակայանի գործունեությունը դադարեցվել է։ Ըստ պաշտոնական պարզաբանման՝ օդանավակայանը շարունակում է գործել, իսկ Երևան-Կապան-Երևան չվերթի ժամանակավոր դադարեցումը պայմանավորված է բացառապես չվերթն իրականացնող «ՆովԷյր» ավիաընկերության L-410 ինքնաթիռի պլանային տեխնիկական սպասարկմամբ։

«Կարևոր ենք համարում նշել, որ նույնիսկ չվերթերի ժամանակավոր դադարեցման պարագայում օդանավակայանները գործում են երկրի և միջազգային համապատասխան կարգավորող մարմինների վերահսկողությամբ և կանոններով»,- ասված է հաղորդագրությունում։

Ըստ օդանավակայանի՝ Երևան-Կապան-Երևան չվերթը կվերսկսվի ինքնաթիռի տեխնիկական աշխատանքների ավարտից հետո, որը նախատեսվում է այս տարեվերջին։

Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերից չվերթերի հաճախականությունը ավելացվել է՝ շաբաթական երեքից դառնալով հինգ։ Բացի դրանից, նկատվում է պահանջարկ նաև չարտերային թռիչքների ուղղությամբ։

Օդանավակայանը հորդորում է լրատվամիջոցներին և անհատներին ապավինել միայն պաշտոնական աղբյուրներին՝ «Սյունիք» օդանավակայանի և «ՆովԷյր» ավիաընկերության գործունեության վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ