Նոր ճանապարհի լայնությունը ներկայիս 6 մետրի փոխարեն կհասցվի 18 մետրի։ Դրանից հետո կսկսվեն Քաջարանի թունելի (դեպի Ագարակ), այնուհետև Սիսիան-Քաջարան 60 կիլոմետրանոց ավտոճանապարհի շինարարական աշխատանքները: Այս նախագծերի իրականացումը կբարձրացնի Հայաստանի հարավային տարածաշրջանի ճանապարհների թողունակությունը, ինչը կբերի բեռնափոխադրումների և ապրանքաշրջանառության ավելացմանը։ Ծրագրերը ներառում են նաև Արաքսով (Իրանի և Հայաստանի սահման) նոր կամուրջ կառուցելու նախագծի իրականացում: