Այն պատասխանատու է լինելու անտառների պարեկության, ապօրինի ծառահատումների և որսագողության կանխարգելման, կրթական գործունեություն իրականացնելու համար։
«Այս ծառայությունն այն մասին է, որ ծառերի, անտառների, բնության, կենդանիների, շրջակա միջավայրի նկատմամբ մեր վերաբերմունքը պետք է փոխվի, և մեր պատասխանատվությունը պետք է փոխվի, այլ ընտրություն չկա»,- ընդգծեց Փաշինյանը։
Առաջիկայում նմանատիպ Էկոպարեկային ծառայություններ կստեղծվեն հանրապետության բոլոր մարզերում։