T-Bank-ը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ոչ ռեզիդենտ հաճախորդներին վարկային քարտ ստանալու հնարավորություն ընձեռելու մասին։
Դիմելու համար անհրաժեշտ են անձնագիր, Ռուսաստանում օրինական բնակության իրավունքը հավաստող փաստաթուղթ ու ռուսական բջջային օպերատորի SIM քարտ։
Օտարերկրացիների համար նախատեսված վարկային քարտերը ոչնչով չեն տարբերվում ՌԴ քաղաքացիների քարտերից. վարկի սահմանաչափը կարող է հասնել մինչև 1 միլիոն ռուբլու, անտոկոս ժամկետն էլ մինչև 55 օր է: