USD382.67EUR444.93RUB4.8445

ՏԱՑ-ը Հայաստանում հունվար-օգոստոսին աճել է 7.1%-ով

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.1%-ով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։

Ըստ գերատեսչության, աճին նպաստել են ինչպես ծառայությունների ոլորտի ընդլայնումը, այնպես էլ արդյունաբերության և շինարարության բարձր ցուցանիշները։ Մասնավորապես, շինարարությունը շարունակում է մնալ տնտեսության ամենաարագ աճող ճյուղերից մեկը՝ պայմանավորված ենթակառուցվածքային ծրագրերով և մասնավոր ներդրումներով։

Ֆինանսների նախարարությունում ընդգծում են, որ ընթացիկ տարվա արդյունքներով տնտեսության զարգացման տեմպերը համահունչ են կառավարության հաստատած միջնաժամկետ կանխատեսումներին։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ