Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող Եվրոպայի մինչև 8-18 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի առաջնության երկրորդ խաղափուլից հետո տասը հայ շախմատիստներ պահպանել են հարյուր տոկոսանոց արդյունքը։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
2 միավոր են վաստակել՝
- Վահե Սուքիասյանը (մինչև 18 տարեկան պատանիներ),
- Բենիկ Ագասարովը (մինչև 16),
- Տիգրան Համբարձումյանը (մինչև 14),
- Մանվել Վարդանյանը (մինչև 8),
- Տիգրան Պետրոսյանը (մինչև 8),
- Պոլինա Կոբակը (մինչև 18 տարեկան աղջիկներ),
- Անահիտ Մուրադյանը (մինչև 18),
- Նվարդ Հայրապետյանը (մինչև 18),
- Վիկտորյա Շառաջյանը (մինչև 14),
- Արիանա Չիլինգարյանը (մինչև 10)։
Եվրոպայի առաջնության 3-րդ խաղափուլը կանցկացվի հոկտեմբերի 31-ին՝ Երևանի ժամանակով 17:00-ին։
 
													 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								