Երևանի Մաշտոցի պողոտա 50 հասցեում գտնվող «Տաշիր պիցցա» հանրահայտ ռեստորանը փակվել է՝ սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումների հիմքով։ Սննդի անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ՝ օբյեկտի գործունեությունը կասեցվել է մինչև բոլոր խախտումների վերացումը։
Անցյալ շաբաթ շղթայի մեկ այլ մասնաճյուղ նույնպես փակվել էր՝ նմանատիպ պատճառներով։ Այս պահին տեսչությունն իրականացնում է լայնածավալ ստուգումներ՝ շղթայի բոլոր 36 սննդի կետերում։
Թարմացված տվյալներով՝ ստուգումների արդյունքում արդեն մեկ ժամվա ընթացքում փակվել են ևս երկու մասնաճյուղ՝ Իսահակյան 22 և Տերյան 69 հասցեներում։ Տեսչությունը շարունակում է վերահսկողությունը՝ հանրային առողջության համար հնարավոր ռիսկերն ի սկզբանե կանխելու նպատակով։