USD389.76EUR406.4RUB3.79

TBank AI Research-ը և Կենտրոնական համալսարանը բացում են նոր լաբ՝AI հետազոտությունների համար

Ռուսական TBank AI Research-ը և Կենտրոնական համալսարանը բացում են Omut AI լաբորատորիան՝ հիմնարար հետազոտությունների համար ԱԻ ոլորտում։

🔬 Լաբորատորիայի նպատակը նորարարական մոտեցումների ուսումնասիրությունն ու զարգացումն է, որոնք կօգնեն ապահովել ԱԻ-ի վերահսկողությունն ու անվտանգությունը, նրա համապատասխանությունը էթիկայի և հուսալիության չափանիշներին։ Լաբորատորիայի աշխատանքի արդյունքները հասանելի կլինեն գիտական և արդյունաբերական համայնքին։ Այս մասին գրում է «Известия»-ն՝ հղում կատարելով ընկերությունների համատեղ հայտարարությանը։

Հետազոտությունների ուղղությունների թվում են, օրինակ, AI Alignment-ը, որտեղ գիտնականները կմիավորեն իրենց փորձառությունը բնական լեզվի մշակում (NLP), խրախուսմամբ ուսուցում (RL) և համակարգչային գիտությունների այլ ոլորտներում, որպեսզի ԱԻ-ի վարքագիծը լինի կանխատեսելի։ Գիտնականները կզբաղվեն նաև մեծ լեզվային մոդելների ստեղծման համար արդյունավետ ճարտարապետությունների որոնմամբ (LLM Foundations) և դրանց կարողությունների բարելավման սկզբունքների հետազոտությամբ։ Մեկ այլ ուղղություն է Multimodal AI-ը՝ դա համընդհանուր մոդելների ստեղծման մեթոդների ուսումնասիրությունն է, որոնք կարող են փոխազդել մարդու հետ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ