Ծաղկաձոր քաղաքի նախկին «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրի շուրջ Պետական գույքի կառավարման կոմիտեի և «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի պարտավորություններն ամբողջությամբ կատարված են։ Գնորդը պետք է իրականացներ ստանձնած պարտավորությունները 2022-2026 թթ․ ընթացքում, վճարեր 5 մլրդ դրամ (յուրաքանչյուր տարի՝ 1 մլրդ դր) գույքի գնման համար, իրականացներ 4 մլրդ 500 մլն դրամի ներդրումներ և ստեղծեր 100 նոր աշխատատեղ։ 5 մլրդ-ից շուրջ 1 մլրդ 365 մլն դրամը տրվել է Ծաղկաձոր համայնքին։