USD391.56EUR428.21RUB4.7705

«Ծառերի կպչողականությունը՝ 95% է». Տիգրան Ավինյան

 

«Երևանի քաղաքապետարանը միայն նախորդ տարի ստեղծել է 12.8 հեկտար կանաչ տարածքտնկել է ծառեր՝ համապատասխան ոռոգման համակարգերով և անցկացրել է 31 հազար գծամետրոռոգման համակարգ»,- ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանի հարցին ի պատասխան։ 

Այդ ծառերի կպչողականությունը 95 տոկոս է։ Տիգրան Ավինյանը հիշեցրել է, որ «Ազգային առաջընթաց» խմբակցության քաղաքական ղեկավարը 3 տարի եղել է քաղաքապետ։ 

«Ուզո՞ւմ եք իմանալթե ձեր ղեկավարի՝ քաղաքապետ եղած տարիներին քանի տոկոս էր ոչայնքան մեծ ծավալներով իրականացված ծառատնկման կպչողականությունը։ Այն կազմել էմոտավորապես 40 տոկոս»,- ասել է նա՝ հավելելով, որ նախկինում շատ տեղերում, որտեղ իրականացվել են ծառատնկման աշխատանքներ, ծառերը չորացել են, քանի որ ոռոգման համակարգ չի եղել։ 

«Վերջին 3 տարում Երևանի քաղաքապետարանը ստեղծել է մոտավորապես 45.8 հեկտար կանաչտարածք»,- եզրափակել է Տիգրան Ավինյանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ