USD384.12EUR448.81RUB4.9114

Ճապոնիան կարդիականացնի Հայաստանի օդի մոնիթորինգը

Հայաստանում օդի որակի վերահսկման համակարգը կստանա ժամանակակից տեխնոլոգիական թարմացում՝ Ճապոնիայի աջակցությամբ։ Ճապոնական կողմը կտրամադրի նոր ավտոմատ սարքավորումներ՝ օդի մոնիթորինգի երեք կայանների համար։

Նախկինում գործածվող կայանները տվյալներ էին ներկայացնում մինչև 3 օր ուշացումով և չէին չափում օդի աղտոտվածության կարևոր ցուցանիշները՝ PM10, PM2.5 (փոշու մանր մասնիկներ) և CO (ածխածնի մոնօքսիդ)։

Նոր սարքավորումների շնորհիվ՝

• Տվյալները կլինեն արագ և ճշգրիտ,

• Մոնիթորինգը կկատարվի ռեալ ժամանակում,

• Արդյունքները հասանելի կլինեն քաղաքացիներին առցանց,

• Օդի որակի վերաբերյալ պատկերն ավելի ամբողջական կլինի՝ ապահովելով տեղեկացված որոշումներ և կանխարգելիչ միջոցառումներ։

Ծրագիրն իրականացվում է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) աջակցությամբ և նպատակ ունի բարձրացնել շրջակա միջավայրի պահպանման արդյունավետությունը Հայաստանում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ