Խորհրդարանի ստորին պալատի արտահերթ նիստում ընտրվել է երկրի 102-րդ վարչապետ Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նոր առաջնորդ Շիգերու Իշիբան։ Իշիբան համարվում է պաշտպանական քաղաքականության փորձագետ։ Նա առաջարկում է ստեղծել ՆԱՏՕ-ի ասիական տարբերակը, ինչպես նաև անվտանգության ոլորտում նորացված դաշինք ԱՄՆ-ի և Ճապոնիայի միջև: 67-ամյա Իշիբան զբաղեցրել է պաշտպանության նախարարի, գյուղատնտեսության նախարարի և Լիբերալ-դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնները։ Իշիբան նաև Ճապոնիայի սահմանադրության փոփոխությունների կողմնակից է։