ԹՈՒՄՈ-ի գործադիր տնօրեններ Մարի Լու Փափազյանը և Բեկոր Փափազյանն հուշագիր են ստորագրել Ճապոնիայի Տակասակի քաղաքում Գունմայի պրեֆեկտուրայի նահանգապետ Իչիտա Յամամոտոյի հետ, համաձայն որի TUMO Gunma-ն իր դռները կբացի 2025 թվականի ամռանը՝ հնարավորություն տալով 1000 դեռահասների ձեռք բերել նորարարական գիտելիքներ և հմտություններ:
«Վստահ եմ, որ ԹՈՒՄՈ Գունման կլինի առաջինը ԹՈՒՄՈ-ի բազմաթիվ կենտրոններից մեր երկրում և ճանապարհ կհարթի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Ճապոնիայի միջև ավելի սերտ կապերի համար»,- ընդգծեց պարոն Յամամոտոն: