Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածում ամրացման աշխատանքներն արդեն ավարտվել են։ Սակայն, նրա խոսքով, հարակից հատվածներում առկա է նմանատիպ փլուզման ռիսկ, ինչի հետևանքով ճանապարհը դեռ ամբողջությամբ չի բացվել երթևեկության համար։
Քաղաքապետը վստահեցրել է, որ քաղաքապետարանը հետևում է իրավիճակին և անհրաժեշտության դեպքում կկիրառվեն համապատասխան տեխնիկական միջոցառումներ՝ տարածքի լիարժեք անվտանգությունը ապահովելու համար։