USD390.88EUR411.09RUB3.71

Տեղի ունեցավ CaseKey 2024 բիզնես խնդիրների լուծման մրցույթի գալա միջոցառումը

Նոյեմբերի 22-24-ը Կենտրոնական բանկի հովանու ներքո Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ CaseKey 2024 բիզնես խնդիրների լուծման մրցույթի գալա միջոցառումը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի աջակցությամբ։

200 երիտասարդ մասնակիցներ երեք օր շարունակ ներկայացրին իրենց լուծումները թվային զարգացման խնդիրների վերաբերյալ՝ համագործակցելով ֆինանսաբանկային ոլորտի առաջատար մասնագետների հետ։

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը շեշտել է.
«CaseKey-ի հետ մեր երկարամյա համագործակցությունը կարևոր է ոչ միայն բիզնես մտածողության զարգացման, այլև երիտասարդների համար գործնական հարթակ տրամադրելու առումով։»

Եզրափակիչ փուլում հաղթող թիմերը իրավունք ստացան ներկայացնելու Հայաստանը Եվրոպայում անցկացվող միջազգային բիզնես մրցույթներում։

CaseKey-ը կարևոր հարթակ է՝ երիտասարդների մասնագիտական և գործնական հմտությունների զարգացման համար, որին աջակցում է Կենտրոնական բանկը՝ իր մարդկային կապիտալով և փորձով։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ