«Դու կդնես + ինչ-որ հրապարակման տակ, կտրամադրես անձնական տվյալներ։ Քեզ հետ կապ հաստատեն, օրինակ, Telegram-ով և կուղարկեն ինչ-որ անորակ ու ոչ գրավիչ էջ, այնտեղ քեզ կխնդրեն տալ քո քարտի համարը, CVV կոդը ու վավերականության ժամկետը, այնուհետև ավելացնել ստացած հաստատման կոդը, և վերջ: Գումարը հաջողությամբ փոխանցված է, բայց․․․ քո՛ գումարը՝ քո հաշվից, և այն արդեն զեղծարարների հաշվին է:
Այդ ժամանակ դու, ամենայն հավանականությամբ, կհասկանաս, որ +-ը մեկնաբանություններում դարձել է – քո հաշվում, կզանգահարես մեզ, կամ մեր գործընկերներին, մենք կասենք, որ ցավոք, չենք կարող օգնել, դու կզայրանաս, կգաս մեր գրասենյակ և կստանաս նույն պատասխանը։ Մեր մասնագետները կբացատրեն և ցույց կտան այն բազմաթիվ հաղորդագրությունները, որոնք մենք արել ենք, որպեսզի դու ավելի զգոն լինես։ Ու․․․ finita la commedia։ Սա սցենարներից մեկն է, բայց բնավ ոչ միակը, քանի որ զեղծարարները այժմ շատ կրեատիվ են։
Հիմա մի փոքր էքսպերիմենտ․ դիր +, եթե հայտնվել ես նման իրավիճակում, և եթե ժամանակ ունես, նկարագրիր այդ իրավիճակը, որպեսզի նրանք, ովքեր կկարդան այս հրապարակումը, ստանան ավելի շատ տեղեկություններ և կարողանան պաշտպանել իրենց անձնական տվյալներն ու ֆինանսները:»