Telcell ընկերությունն ու Koreez կրթական ծրագիրն ընդլայնում են
համագործակցությունը: Փոխըմբռնման հուշագրի առանցքում կրթության
զարգացումն ու տարածումն է:
«Մենք Koreez կրթական ծրագրի հետ համագործակցության հուշագիր ենք ստորագրում
և դրանով ավելի խորացնում մեր համագործակցությունը՝ վերածելով գործընկերային
հարաբերություններն ավելի ռազմավարական համագործակցության: Մեր նախորդ
համագործակցության փորձը բավական արդյունավետ էր: Եվ մենք շատ բարձր ենք
գնահատում այդ համագործակցությունը»,- ասել է Telcell-ի գլխավոր տնօրեն Արտյոմ
Ղազարյանը:
Koreez-ը բավականին լուրջ ներդրում ունի երեխաների կրթության զարգացման
գործում: Տեխնոլոգիական ոլորտի առաջատար Telcell ընկերությունն իր սոցիալական
պատասխանատվության շրջանակներում ևս մեծապես կարևորում է կրթությունը: Այս
ընդհանուր նպատակն ունենալով՝ 2025-ին Telcell-ն ու Koreez-ը համախմբեցին ուժերը՝
երեխաների շրջանում խթանելու հատկապես մաթեմատիկայի նկատմամբ սերը:
Koreez-Telcell-PhysMath մեծ մրցույթից մինչև տարբեր բլից մրցույթներ. անցած
ճանապարհն ապացուցել է՝ ակնկալված արդյունքը տեսանելի է:
«Դրանով իսկ մենք այսօր դնում ենք այս կորիզն այն պարարտ հողի մեջ, որը
ժամանակի ընթացքում ծիլեր է տալու: Կարծում եմ՝ հենց սա է այն ապագայի, լավ
ապագայի, վառ ապագայի գրավականը, որը մենք այսօր ստեղծում ենք: Կրթությունը
մեր հիմքում, առանցքում է, դրա տարածումը մեր նպատակներից կարևորագույնն է»,-
նշել է Արտյոմ Ղազարյանը:
Telcell-ի գլխավոր տնօրենը հավատացած է՝ մրցույթների մասնակից երեխաների
ոգևորությունը, նրանց հավատը, որ լավ կրթությամբ կարող են լավ ապագա կառուցել,
ապացույց են, որ արված գործն իզուր չէ: Telcell-ի և Koreez-ի համագործակցությունն
այսուհետ ավելի ընդլայնված բնույթ կունենա: Ֆիզիկա-մաթեմատիկական
ուղղությունն առանցքում ունենալով՝ այլ ուղղություններ՝ հումանիտար առարկաներ,
ևս կընդգրկվեն ծրագրերում:
«Այս համագործակցությամբ մենք զարկ ենք տալիս նոր ուղղությունների: Սա կբերի
նոր մրցույթներ, սա կբերի նոր խաղայնացված հնարավորություններ, սա կբերի
ուսուցչի ներգրավվածության բարձրացման: Սա պարզապես պայմանագիր չէ, որ
մենք միասին ստորագրում ենք, սա մի ամբողջ տեսլական է, որն իր ուժը ցույց տվեց ևապացուցեց ամբողջ տարվա ընթացքում: Երկու կառույցներ, համախմբելով իրենց
ուժերը, հավատացած են, որ Հայաստանի ապագան կրթված հասարակություն,
կրթված երեխաներ ունենալն է: Իսկ դրա հիմքերը դրվում են դեռ դպրոցից»,- ասել է
Koreez կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը:

Նոր համագործակցությունը, որ ենթադրում է 3 տարվա ռազմավարական ծրագիր, էլ
ավելի կընդլայնի 2025-ի հաջողությունները:
«Սա ոչ միայն Koreez-ի համար է կարևոր, սա ընդհանրապես մեր հասարակության
համար է կարևոր, որ կայացած, զարգացած ու տեխնոլոգիապես իրենց բարձր դիրքն
ունեցող ընկերությունները կարևորեն կրթությունը, ինչպես դա արեց Telcell-ը: Մենք
շատ շնորհակալ ենք մեր գործընկերոջը, որովհետև այն հավատը, որ Telcell-ն ունի
կրթության հանդեպ, իրապես զարկ կտա մեր հասարակությանը՝ հենց կրթության
ուղղությամբ»,- նշել է Սուրեն Ալոյանը:
Հաջորդ տարեսկզբից աշակերտները կարող են սպասել Telcell-ի և Koreez-ի
համագործակցությամբ՝ ինչպես ավանդաբար անցկացվող, այնպես էլ նոր
մրցույթների: Կլինեն բազում անակնկալներ: