Եթե Telegram մեսենջերը հեռացվի App Store-ից, հավանաբար, այն ավտոմատ կերպով կհեռացվի Apple-ի բոլոր սարքերից։ Փորձագետների կարծիքով՝ Ռոսկոմնադզորն արդեն այս գիշեր կարող է սկսել Telegram-ի արգելափակման փորձարկումը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Պավել Դուրովը ձերբակալվել է Փարիզի օդանավակայանում՝ Ֆրանսիայի իշխանությունների հետ համագործակցությունից հրաժարվելու համար։ Դուրովին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։
Ավելի վաղ ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն հայտարարել էր, որ ֆրանսիական իշխանությունների կողմից Telegram մեսենջերի համահիմնադիր Պավել Դուրովի դեմ մեղադրանքները կարող են հանգեցնել սոցցանցի ցանկացած ղեկավարի ազատազրկման։