Հատկանիշներից մեկը «կհեղափոխի» այն, թե ինչպես են մարդիկ շփվում չաթ-բոթերի հետ: Նոր տարբերակների մեծ մասը մեսենջերում կհայտնվի այս ամիս։ Telegram-ի հիմնադիրը հայտարարել է մեսենջերում բիզնեսի համար նոր գործառույթների հայտնվելու մասին։ Telegram-ը հնարավորություն կունենա ավելացնել չաթ բոտերին որպես «քարտուղարներ», որոնք կարող են պատասխանել բոլոր կամ ընտրված չաթերում: Արհեստական ինտելեկտը թույլ կտա այս չաթ-բոտերին նոր մակարդակի հասցնել հաճախորդների սպասարկման ավտոմատացումը։ Telegram-ը գործարկել է բիզնեսի համար նախատեսված գործառույթների առաջին փաթեթը։ Դրանց թվում է պրոֆիլը բիզնես հաշվի վերածելը: Օգտատերերը կկարողանան ավելացնել գտնվելու վայրը, աշխատանքի ժամերը և օգտվել հաճախորդների ողջույնի ավտոմատ հաղորդագրություններից: