USD381.6EUR440.37RUB4.8463

Տերևաթափից առաջացած թափոնների այրումը օրենքով արգելվում է․ ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ արգելվում է տերևաթափից, ինչպես նաև արտադրության ու սպառման արդյունքում առաջացած թափոնների այրումը բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց հարակից տարածքներում կամ նման նպատակով չնախատեսված վայրերում։

Տեսչական մարմինը շեշտում է, որ թափոնները չի թույլատրվում այրել նաև կաթսայատներում, վառարաններում, թափոնների օգտագործման օբյեկտներում, ինչպես նաև չարտոնագրված աղբավայրերում։

Պատասխանատվություն

Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի համաձայն՝

  • քաղաքացիների կողմից թափոնների անօրինական այրումը հանգեցնում է նախազգուշացման կամ 50 000 դրամ տուգանքի,
  • պաշտոնատար անձանց դեպքում սահմանվում է 200 000 դրամ տուգանք։

Տեսչական մարմինը կրկին հորդորում է քաղաքացիներին խստորեն պահպանել օրենքի պահանջները և խուսափել թափոնների այրումից, որը լրջորեն վնասում է օդի որակը և կարող է առաջացնել առողջական խնդիրներ։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ