Tesla ընկերությունը հետ է կանչում Cybertruck էլեկտրական նոր ավտոմեքենաները, որոնք, ինչպես պարզվել է, խնդիրներ ունեն ոտնակի հետ: Դեֆեկտը հնարավոր է արգելափակի ոտնակը եւ հանգեցնի մեքենայի անվերահսկելի արագացմանը:
Հետկանչը վերաբերում է 3878 մեքենայի, այսինքն վաճառքի հանված բոլոր կիբերտրակներն են: Խնդրի պատճառը օճառի շերտի կիրառումն է ոտնակի ծածկույթի պիտակի տակ: