Tesla-ն ԱՄՆ-ում գների իջեցումից հետո գները իջեցրել է նաև իր մի շարք այլ խոշոր շուկաներում, այդ թվում՝ Չինաստանում և Գերմանիայում, մինչ պայքարում է վաճառքի անկման և էլեկտրական մեքենաների գնային պատերազմում, հատկապես Չինաստանի հետ։
Գների իջեցումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Tesla-ն՝ իր միլիարդատեր գործադիր տնօրեն Իլոն Մասկի գլխավորությամբ հայտնեց, որ իր ավտոմեքենաների համաշխարհային մատակարարումները առաջին եռամսյակում մոտ չորս տարվա ընթացքում նվազել են առաջին անգամ:
Tesla-ն Չինաստանում նվազեցրել է նորացված Model 3-ի մեկնարկային գինը 14000 յուանով (1930 դոլար)՝ մինչև 231.900 յուան (32.000 դոլար), Գերմանիայում գինը կրճատվել է մինչև 40,990 եվրո 42,990 եվրոյից:
Գների իջեցումներ են եղել նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում: