Մասկի խոսքով՝ զանգվածային արտադրությունը կսկսվի 2026 թվականին, մեկ մեքենայի գինը կկազմի 30 հազար դոլարից պակաս, իսկ շահագործման ծախսերը՝ 20 ցենտ մեկ մղոնի դիմաց։ Robotaxi-ն կառավարվում է արհեստական ինտելեկտով և հագեցած է ինդուկտիվ (առանց մալուխի) լիցքավորիչներով: Միջոցառմանը ներկայացվել է նաև մարդանման Tesla Bot ռոբոտի թարմացված տարբերակը։ Մասկը բացատրում է, որ այն կարող է «ամեն ինչ անել» և օրինակներ է բերում, ինչպիսիք են՝ շան հետ քայլելը, երեխաներին դայակ պահելը, խոտը հնձելը, խմիչքներ մատուցելը և այլն: Ռոբոտը «երկարաժամկետ» կարժենա 20-30 հազար դոլար: