«Նախկինում մենք մեծ (բաժնետոմս-խմբ.) ունեինք Intel-ի հետ, բայց հիմա ունենք շատ քիչ, և մենք մոտ ենք լինելու շուկայի 40%-ին այս գործարքով և մի քանի այլ գործարքներով, որոնք իրականացնում ենք: Դա հսկայական թռիչք է»,- ասել է Դոնալդ Թրամփը։
TSMC-ն առաջին անգամ ներդրումներ էր կատարել ԱՄՆ-ի արտադրության մեջ 2020 թվականին՝ Արիզոնայում 12 միլիարդ դոլար արժողությամբ գործարանի համար միջոցներ տրամադրելով: Այդ ժամանակից ի վեր ընկերությունն ընդլայնել է իր ծրագրերը։ TSMC-ն առաջինն է, որ ԱՄՆ-ին կբերի կիսահաղորդիչների արտադրության առաջադեմ տեխնոլոգիա, որը նախկինում օգտագործվում էր միայն Թայվանում: Ընկերության չիպերը կարևոր նշանակություն ունեն արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների, սմարթֆոնների և այլ առաջադեմ էլեկտրոնիկայի համար: