USD382.68EUR442.8RUB4.7105

Թբիլիսիի հայկական դպրոցում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

Թբիլիսիի հայկական դպրոցում իր դռները բացեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիան։ Նախագիծը, որը մեկնարկել է դեռ 2011 թվականին, Հայաստանի ոչ ֆորմալ ինժեներական կրթության ազգային ծրագիրն է և համարվում է ԱՏԵ-ի հիմնական նախաձեռնություններից մեկը։

Այսօր Հայաստանում գործում է շուրջ 630 «Արմաթ» ինժեներական արհեստանոց, իսկ ծրագրի աշխարհագրությունն արդեն վաղուց դուրս է եկել երկրի սահմաններից։ «Արմաթը» հաջողությամբ ներկայացված է ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Քուվեյթում, Բանգլադեշում, Հնդկաստանում և Էսվատինիում։

Նոր լաբորատորիայի բացումը հնարավորություն կտա Թբիլիսիի հայ աշակերտներին ձեռք բերել ռոբոտաշինության, ծրագրավորման և ինժեներական հմտություններ՝ միանալով հազարավոր երեխաների, ովքեր կրթություն են ստանում «Արմաթ» ծրագրի շրջանակում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ