Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մի քանի դիտարկում է ներկայացրել քաղաքում իրականացվող թեքահարթակների կառուցման վերաբերյալ՝ ընդգծելով, որ աշխատանքները պետք է լինեն առավել նպատակային և բնակիչների համար հարմարեցված։
Նրա խոսքով՝
Տեղ-տեղ սխալ է ընտրվել թեքահարթակի տեսակը․ կիրառվել են մի ուղղությամբ բարձրացող թեքահարթակներ, մինչդեռ տվյալ տեղամասում անհրաժեշտ են եղել երեք կողմից մոտեցումներով տարբերակներ։
Աշխատանքների իրականացման ընթացքում քաղաքապետարանը փորձում է ինքնուրույն պատկերացնել, թե ինչպիսին է այդ հատվածը անցնելը անվասայլակով կամ մանկասայլակով․
«Եթե այդպես չի ստացվում, այդ ձևով չենք կատարում աշխատանքը, փոխում ենք», — նշել է Ավինյանը։