Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը հայտնել է, որ միասնական տոմսային համակարգում այլևս չեն կիրառվում թղթային QR տոմսեր՝ բնապահպանական նկատառումներից ելնելով։
Նրա խոսքով՝ քաղաքացիներին առաջարկվում է մի քանի այլընտրանք։ Մասնավորապես՝
- Կարելի է ձեռք բերել տրանսպորտային քարտ, որը հնարավոր է լիցքավորել Telcell դրամապանակի, տերմինալների և transport.yerevan.am-ի միջոցով՝ առանց հերթի, նախապես, տնից։
- Քարտը մուտքագրելուց հետո վճարումը կարող է ակտիվանալ 2–5 րոպեում, այդ պատճառով քարտերը խորհուրդ է տրվում լիցքավորել նախապես։
- Եթե տերմինալով QR տոմս է գնվում, անհրաժեշտ է նշել հեռախոսահամարը, ինչից հետո մեկ կամ մի քանի տոմսերը հայտնվում են Telcell դրամապանակում՝ մոտ 10-30 վայրկյանի ընթացքում, առանց նույնականացման։
- Telcell դրամապանակի միջով անցնող գործընթացներն այժմ ավտոմատացված են, ինչը զգալիորեն արագացնում է տոմսերի ստացումը։
Գրիգորյանի խոսքով՝ համակարգը շարունակում է բարելավվել, իսկ քաղաքացիները կարող են օգտվել առկա այլընտրանքներից՝ ավելի հարմարավետ կերպով վճարելով տրանսպորտում ուղևարձը։