USD382.77EUR442.18RUB4.7703

Թորոսյանը ներկայացրեց կենսաթոշակների և նպաստների հետվճարի բարձրացման նոր մեխանիզմը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ճեպազրույցում հայտնեց, որ 2026 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների և նպաստների հետվճարի սահմանաչափերը կբարձրանան՝ գործող 12%-ից մինչև 20%, իսկ առավելագույն չափը կհասնի 10 հազար դրամին:

Նախարարը ներկայացրեց պարզ օրինակ. «Եթե քաղաքացին ստանում է 50 հազար դրամ կենսաթոշակ, ապա այս մեխանիզմի միջոցով կարող է իր ամսական վճարներից 50 հազարը դարձնել 60 հազար՝ կատարելով անկանխիկ առևտուր սեփական կարիքների համար»:

Արսեն Թորոսյանը շեշտեց, որ նոր նախաձեռնությունը նաև գործիք է ստվերային տնտեսության դեմ պայքարի համար. շատ են բողոքները, որ ՀԴՄ կտրոններ չեն տպվում, ինչի հետևանքով որոշ վճարումներ չեն կարողանում նպաստավոր հաշվարկվել: «Այս ծրագիրը կխթանի հարկային մշակույթի զարգացմանը. քաղաքացին շահագրգռված կլինի կատարել անկանխիկ գործարքներ, ինչը նաև կխթանի պետական բյուջեի եկամուտները»,- ընդգծեց նախարարը:

Նախարարի խոսքով՝ գյուղական համայնքներում, որտեղ առևտրի անկանխիկ հնարավորություններ չկան, խնդիրները նվազագույն են. մինչ այժմ ծրագրից օգտվում է մոտ 350 հազար կենսաթոշակառու, և հնարավորությունները հիմնականում բավարար են:

Արդյունքում, միջին հաշվարկով հետվճարով կենսաթոշակները կավելանան 3-3,5 հազար դրամով, ինչը ուղղակիորեն կբարձրացնի բնակչության խնայողությունների և գնումների հնարավորությունները, ինչպես նաև կնպաստի տնտեսության թափանցիկացմանը:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ