USD384.44EUR434.11RUB4.8278

Թրամփը հաստատել է «Ոսկե գմբեթ» համակարգի նախագիծը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաստատել է «Ոսկե գմբեթ» անվանումը ստացած 175 միլիարդ դոլար արժողությամբ հրթիռային պաշտպանական վահանի նախագիծը և ծրագրի ղեկավար է նշանակել ԱՄՆ Տիեզերական ուժերի գեներալ Մայքլ Գյուտլեյնին։ Նախագիծը նախատեսում է ստեղծել արբանյակների ցանց, որը կկարողանա հայտնաբերել, հետևել և, անհրաժեշտության դեպքում, խոցել թշնամու հրթիռները։

Կանադան նույնպես հայտնել է ծրագրին միանալու ցանկության մասին։

Թրամփի խոսքով՝ պաշտպանական վահանը պետք է շահագործման հանձնվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը՝ 2029 թվականի հունվարին։

«Ռոնալդ Ռեյգանն արդեն տասնամյակներ առաջ էր ցանկանում նման ծրագիր, սակայն տեխնոլոգիաները դեռ չէին հասել անհրաժեշտ մակարդակի»,- ասել է Թրամփը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ