USD396.56EUR411.39RUB4.2196

Թրամփը խոսել է Զելենսկու հետ

«Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Թրամփը զանգահարել է Ուկրաինայի նախագահ Զելենսկուն, որից հետո գրառում է արել իր Truth Social ցանցում:

Ես զրուցեցի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Զրույցը շատ լավ անցավ։ Նա, ինչպես նաև նախագահ Պուտինը, ցանկանում է ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ։

Մենք քննարկեցինք մի շարք թեմաներ, որոնք վերաբերում են պատերազմին, բայց հիմնականում՝ ուրբաթ օրը Մյունխենում նախատեսվող հանդիպումը, որտեղ պատվիրակությունը կղեկավարեն փոխնախագահ ՋեյԴի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Հույս ունեմ, որ այդ հանդիպման արդյունքները դրական կլինեն։ Ժամանակն է վերջ դնել այս անհեթեթ պատերազմին, որն անթույլատրելի մեծ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ պատճառ է դարձել։

Թող Աստված օրհնի Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովուրդներին։» գրել է Թրամփը:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ