USD389.19EUR410.52RUB3.88

Թրամփի մեդիա ընկերության բաժնետոմսերը անկում են ապրել

Դոնալդ Թրամփի սոցիալական մեդիա ընկերության բաժնետոմսերը երկուշաբթի անկում ապրեցին 21%-ով՝ ջնջելով անցյալ շաբաթ իր դեբյուտից ստացված շահույթը: Ընկերությունը երկուշաբթի օրը հայտարարեց 2023 թվականին միլլիոնավոր դոլարների կորստի մասին: Խոսքը գնում է 58 միլիոն դոլարի մասին: Դա կտրուկ անկում է՝ համեմատած 50,5 միլիոն դոլարի շահույթի հետ, որը նախկին նախագահի ընկերությունը ներկայացրել էր 2022 թվականին: Թրամփի հսկայական մասնաբաժինը ընկերությունում արժեր մոտ 4,8 միլիարդ դոլար: Երկուշաբթի օրվանից հետո այն նվազել է մոտ 1 միլիարդ դոլարով գնահատվելով է 3,8 միլիարդ դոլար:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ